Լեհաստանի ՊՆ. ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանության համար

Լեհաստանի ՊՆ. ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանության համար

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Այդ մասին հուլիսի 5-ին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի ուշ Լեհաստանի հեռուստատեսության եթերում նա հայտարարել է, որ «այլ բանի մասին է խոսել»:

«Ես ասել եմ, որ նախկինում Լեհաստանը չէր կարող օգտագործել հիմքը, որի համար ստեղծվել էր ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ն ստեղծվել է այլ երկրներին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար, այդպիսին է ՆԱՏՕ-ի ֆունկցիան և դրա երաշխիքը դաշինքի զորքերն են, որ տեղակայված են ռուսական ագրեսիայի սպառնալիքի տակ հայտնված երկրներում: Այդ ամենը Լեհաստանում չի եղել»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:

Նախարարը նաև մեկնաբանել է Եվրոպայում ԱՄՆ ԶՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանն այսօր կարող է Մերձբալթյան երկրներն ավելի արագ գրավել, քան ՆԱՏՕ-ն կհասնի այնտեղ: Մաչերևիչը հայտարարել է, որ հենց դա է դարձել լեհական կողմի փաստարկը, երբ կոչ է արվել ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել այդ կառույցի արևելյան ճակատում, որպեսզի դրանք կարողանան դիմակայել հակառակորդին մինչև որ օգնությունը հասնի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---