Պեսկով. Օգոստոսին Պուտինի այցը Բաքու մշակման փուլում է

Պեսկով. Օգոստոսին Պուտինի այցը Բաքու մշակման փուլում է

PanARMENIAN.Net - Оգոստոսին Ադրբեջանի և Իրանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի հնարավորությունը մշակվում է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Իրանական Tasnim գործակալությունը հուլիսի 6-ին գրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստվում է օգոստոսին Ադրբեջան այցելել, որտեղ, ինչպես սպասվում է, կմասնակցի Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը: Գործակալության տվյալներով՝ նախատեսվում են նաև նախագահների երկկողմ հանդիպումներ:

«Մշակվում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի պլաններում կա օգոստոսին այց Ադրբեջան, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2015-ի հունիսի 13-ին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ հիմնախնդիրը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---