Մեսսին հարկերը չվճարելու համար 21 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել

Մեսսին հարկերը չվճարելու համար 21 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել

PanARMENIAN.Net - Իսպանական դատարանը դատապարտել է «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին և նրա հորը` Խորխե Մեսսիին 21 ամսվա պայմանական ազատազրկման` հարկերի վճարումից խուսափելու համար: Դատարանը նաև տուգանել է հարձակվողին 2 մլն եվրոյով, իսկ նրա հայրը կվճարի 1,5 մլն եվրո, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Դատարանը Մեսսիին և նրա հորը մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու գործի 3 կետով: Ըստ իսպանական օրենսդրության, եթե ազատազրկման ժամկետը չի գերազանցում 3 տարին, այն կարող է պայմանական լինել:

Ըստ դատախաղի տվյալների, երբ 2013-ին Լիոնել և Խորխե Մեսսիներին մեղադրեցին 4,1 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու համար, նրանք Ուրուգվայից իրավաբանների օգնությամբ օֆշորային պանամական ընկերություն ստեղծեցին և շարունակեցին թաքցնել եկամուտների մասին տեղեկությունները: Դեկտեմբերին ֆուտբոլիստից հանեցին հարկերը չվճարելու մեղադրանքը 2012 և 2013թթ. բարեգործական ընկերական խաղերին մասնակցելու համար, ընդ որում Բարսելոնայում կարծում են, որ մեղավոր պետք է ճանաչվի միայն ֆուտբոլիստի հայրը, որը կառավարում է ֆինանսները:

29-ամյա Լիոնել Մեսսին իր մասնագիտական ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Բարսելոնա» ակումբի կազմում: Նրա մասնակցությամբ թիմը 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Մեսսին 5 անգամ «Ոսկե գնդակի» է արժանացել, որը հանձնվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին վերանայել է իր որոշումը Արգենտինայի հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին, սակայն, հետո ասվեց, որ նա կվերանայի իր որոշումը: Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին անձամբ էր խնդրել 29-ամյա Մեսսիին չհեռանալ ազգային հավաքականից, իսկ երկրպագուները փորձում են համոզել, որ նա հրաժարավի հեռանալու մասին իր որոշումից #NoTeVayasLio հեշթեգի օգտնությամբ` «Մի հեռացիր, Լեո»:

Նաև հարյուրավոր երկրպագուներ հանրահավքներ են արել Բուենոս Այրեսում` խնդրելով Մեսսիին փոխել որոշումը: Ազգային թիմում Մեսսին սկսել է խաղալ 2005-ից: Հավաքականի կազմում նա 113 խաղի է մասնակցել, իրացնելով 55 գոլ, որը ռեկորդային ցուցանիշ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---