Վրաստանի վարչապետ. Լարսը 4-5 օրվա ընթացքում բացելու համար արվում է ամենը

Վրաստանի վարչապետ. Լարսը 4-5 օրվա ընթացքում բացելու համար արվում է ամենը

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Վրաստանի կառավարությունում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:

Նախարարը առաջնահերթ հետաքրքրվել է Լարսում իրականացվող աշխատանքներով: Վրացական կողմը տեղեկացրել է, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ՝ մոտ 4-5 օրվա ընթացքում, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր` Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործման մասին, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար: Նշվել է, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:

Քննարկվել է նաև Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60), Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների կարևորությունը:

Ե՛վ հայկական, և՛ վրացական կողմերը նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաև Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման ուղղությունը։

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Կարդավեք նաև՝ ՀՀ ՄԻՊ-ը դիմել է ՌԴ օմբուդսմենին՝ Վերին Լարսում հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի հարցով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---