Թուրքական Աքշեհիրի հայկական եկեղեցին փլուզման եզրին է

Թուրքական Աքշեհիրի հայկական եկեղեցին  փլուզման եզրին է

PanARMENIAN.Net - Թուրքիայի Աքշեհիր քաղաքում գտնվող հայկական եկեղեցին և պատմական բաղնիքը քանդվում են:

Աղբյուրի համաձայն` եկեղեցու պատերին խոշոր ճաքեր կան, իսկ բաղնիքի շենքը կանգնած է փլուզման եզրին:

Աքշեհիրի քաղաքապետարանը, որին պատկանում է եկեղեցին, որևէ քայլ չի կատարել այն վերականգնելու համար, Horizon Weekly-ին հղումով գրում է Tert.am-ը:

Եկեղեցին կառուցվել է հայկական համայնքի կողմից 19-րդ դարում և մշակութային իրադարձությունների անցկացման կենտրոն է եղել: Այն երբևէ չի վերանորոգվել թուրքական իշխանությունների կողմից` չնայած տրված խոստումներին:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։

1800-ական թվականներին պատմական Երզնկայում կառուցված Սբ Աստվածածին հայկական եկեղեցին գանձ որոնողների փորած փոսերի պատճառով ավերակի է վերածվել:Մեծ վնաս կրած եկեղեցին պահպանելու համար քայլեր են ձեռնարկվում։ Խնդրի մասին բարձրաձայնել է հարակից գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրյունը։

Նա նշել է, որ եկեղեցու սրբապատկերները գողացվել էին 5 տարի առաջ, ինչից հետո եկեղեցին իր ուշադրության կենտրոնում է հայտնվել։

2015-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ Թուրքիայի տարածքում գտնվող Վանի 250-ամյա հայկական վանական համալիրը՝ Սուրբ Կույսերիմենաստանը, կիսավեր վիճակում է և դարձել է գանձախույզների հերթական թիրախը: Գանձ որոնողների գործողությունների հետևնաքով 2015-ի հունիսին ավերվել է Թուրքիայի ներկայիս Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղի պատմական հայկական եկեղեցին: Ավերված եկեղեցու հայկական անվանումը հավանաբար եղել է «Ակոս եկեղեցի» ու այն մոտ 800 տարվա պատմություն ուներ:

Թուրքիայում անխնամ մնալու հետևանքով ոչնչացման եզրին է նաև Կարսի Դիգոր շրջանի 5 եկեղեցուց միակ կանգուն մնացածը՝ Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Մինչև այժմ կանգուն մնացած եկեղեցուց բացի շրջանում եղել են նաև Սբ Կարապետ, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն:

Սբ Սարգիս եկեղեցում այժմ կենդանիներ են պահվում, եկեղեցու պատերը կիսաքանդ են, քարերը՝ տեղահան արված, իսկ որոշ մասեր փորել են գանձ որոնողները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---