ՀՀ վարչապետը Պետերբուրգում կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՀՀ վարչապետը Պետերբուրգում կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը կմասնացի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը կայանալու է հուլիսի 7-9-ը Սանկտ Պետերբուրգում: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի շառայությունը:

Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ վարչապետը, իսկ ռուսական կողմինը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---