Բասկետբոլի կանանց Մ18 հավաքականի մարզիչ. Ամենաքիչը, որ պիտի անենք եզրափակիչ դուրս գալն է

Բասկետբոլի կանանց Մ18  հավաքականի մարզիչ. Ամենաքիչը, որ պիտի անենք եզրափակիչ դուրս գալն է

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը մեկնարկում է Եվրոպայի փոքր երկրների առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի թիմը՝ ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ արդեն Վրաստանում է: Գլխավոր մարզիչը խոսել է իրենց մրցակիցների և հնարավորությունների մասին:

«Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը մինչև Եվրոպայի առաջանության C դիվիզիոնին մասնակցելն Երևանում 13 օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց: Նաև ունեցան երկու ընկերական հանդիպում, որոնք օգնեցին նախապատրաստվել այս առաջնությանը: Մեր հավաքականի հիմնական կամզը՝ 8 բասկետբոլիստ Երևանից են, իսկ 4-ը՝ հրավիրված են Սիրիայից և Ռուսաստանից: Վերջիններս արտասահմանում են խաղում և բավականին մեծ փորձ ունեն», - հայտնել է մարզիչը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հարությունյանը տեղեկացրել է, որ 2015-ին 16 տարեկանների Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում երկրորդն էր: Նրանք փորձ ունեն միմյանց հետ խաղալու:

Հարցին, թե Բասկետբոլի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Անդորրայի հետ, որքանո՞վ եք տեղյակ նրանց խաղաոճին, մարզիչը պատասխանել է.

«Դեռևս նախորդ տարի, երբ մասնակցում էինք այս մրցաշարին, մրցում էինք հենց նրանց հետ: Ինչպես որ մեքն գիտենք նրանց, նույնքան էլ նրանք են ծանոթ մեր խաղաոճին: Բայց այն ժամանակ մենք 17 տարեկան էինք և չունեինք մեր 4 խաղացողներին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Անդորրայի հավաքականում ևս 4 նոր բասկետբոլիստներ են ավելացել: Սակայն դա մեզ մտածելու առիթ չի տալիս»:

Հարցին, թե ի՞նչ կասի Ուելսի հավաքականի մասին, որի հետ երկրորդ հանդիպումն եք անցկացնելու, Հարությունյանը նկատել է.

«Քիչ առաջ հանդիպեցինք թիմին ճաշարանում: Մենք Ուելսի հավաքականի կեսին ծանոթ ենք: Նրանք ավելի բարձրահասակ խաղացող ունեն, նրանց միջին հասակը 1,75 սմ է: Ցավոք, չենք կարողանում ոչ մի տեսանյութ գտնել նրանց խաղերից, ինչպես նախորդ տարի էր: Անցած անգամ մենք հաղթեցինք նրանց 30 միավորի տարբերությամբ»:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ շանսեր ունեն այս առաջնությունում, մարզիչն ասել է.

«Ամենաքիչը, որ պետք է անենք, դա եզրափակիչ դուրս գալն է: Մենք մեր առաջ հենց այս խնդիր ունենք: Բայց նաև պետք է քաջ գիտակցենք, որ եթե հասել ենք եզրափակիչ, ապա ամենայն հավանականությամբ, մրցելու ենք Վրաստանի թիմի հետ: Եվ այս մրցաշարն անցկացվում է հենց Վրաստանում»:

Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային:

Կարդացեք նաև՝ Բասկետբոլի հավաքականի մարզիչ. Ունենք մարտունակ հավաքական, պետք է նաև բազային թիմ ստեղծենք

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---