Համացանցում հայտնվել է «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը: «Սպասում եմ դեկտեմբերի 1-ին, երբ մեր «Եկրաշարժը» էկրան կբարձրանա: Ինձ համար կարևոր է, որ որքան հնարավոր է շատ մարդ տեսնի ֆիլմը, որի համար մենք այդքան ջանք ենք գործադրել»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:

Ըստ ֆիլմի սյուժեի, բնական աղետի ֆոնին ծավալվում է 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Մելքոնյանի կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար: Ճակատագրի հեգնանքով նրանք հայտնվում են նույն փրկարարական ջոկատում, սակայն, սկզբից չեն ճանաչում միմյանց:

Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը: Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում:

Ըստ նախնական տվյալների, Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Ռուսաստանում առաջին ցուցադրությունը նախատեսված է դեկտեմբերի 1-ին:

Ավելի վաղ ֆիլմի հեղինակները հայտարարել էին, որ հուլիսի 25-ին ֆիլմի փակ ցուցադրություն կլինի Գյումրիի բնակիչների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---