Աթլետիկայի Հայաստանի թիմը Օլիմպիադային 6 աթլետով կներկայանա

Աթլետիկայի Հայաստանի թիմը Օլիմպիադային 6 աթլետով կներկայանա

PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնի 6 աթլետներ:

Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը ցատկելով 8 մետր 15 սմ Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մինչ այս աթլետիկա մարզաձևից Օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալիյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):

Ընդհանուր առմամբ Հայաստանը հուլիսի 8-ի դրությամբ ունի 31 ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---