ՀՀ վարչապետ. Դրական դինամիկան ՌԴ հետ առևտրատնտեսական հարաբերություններում պետք է պահպանել

ՀՀ վարչապետ. Դրական դինամիկան ՌԴ հետ առևտրատնտեսական հարաբերություններում պետք է պահպանել

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական առևտրատնտեսական գործակցությունն ունի դրական դինամիկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ վարչապետը, իսկ ռուսական կողմինը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

«Առևտրատնտեսական գործակցության ոլորտում մենք դրական դինամիկա ունենք, որը պետք է պահպանել` օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ամբողջ ներուժը»,-ասել է վարչապետը: Ըստ ՀՀ վարչապետի, սերտ համագործակցություն է հաստատվել էներգետիկայի, տրանսպորտի և հաղորդակցությունների, հանքային հումքի և գյուղմթերքի վերամշակման ոլորտներում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական ոլորտները»,-ասել է Աբրահամյանը:

Նա կարևորել է նաև ուղիղ կապերի հաստատումը երկու երկրների մարզերի և շրջանների միջև:

ՀՀ վարչապետը կարևորել է նաև հումանիտար ոլորտը, որը հատուկ տեղ է գրավում հայ-ռուսական հարաբերություններում` այդ թվում մշակութային և կրթական փոխանակումները:

Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---