Լարսի փակմամբ արտահանողների կրած վնասները գործադիրը չի փոխհատուցի

Լարսի փակմամբ արտահանողների կրած վնասները գործադիրը չի փոխհատուցի

PanARMENIAN.Net - Վերին Լարսի փակման պատճառով մեծ վնասներ են կրում հատկապես արագ փչացող ապրանք արտահանողները։

Սակայն Կառավարությունը չի փոխհատուցի նրանց կրած վնասները, տեղեկացրել էէկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Դա բավականին ծախսատար ու շատ լուրջ, մեծ բեռ է, մենք հիմա քննարկում ենք այնպիսի համակարգերի ստեղծումը, որը թույլ կտա ավելի երաշխավորված և անվտանգ ձևով բեռների տեղափոխումը, այդ թվում նաև՝ սառնարանային պայմանների ներքո»,- նշում է նախարարը, հայտնում է Ա1+-ը։

Բազմաթիվ են դեպքերը, երբ ռուսական սահմանին ապրանք արտահանողներից անօրինական վճարներ են պահանջում։ Ռուսական կոռուպցիայի մասին ահազանգեր ստացել է նաև էկոնոմիկայի նախարարը։

«Հաճախ անօրինական գործողություններ են ձեռնարկվում հայ փոխադրողների կամ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Մենք պարտավոր ենք քննարկումների արդյունքում այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որը թույլ կտա նման ցանկացած ոտնձգության ժամանակ արագ արձագանք ռուսական իշխանությունների կողմից»։

Վերին Լարսի անցակետի փակումից հետո թանկացան ավիատոմսերի գները։ Ըստ նախարարի՝ հարցն արդեն ուսումնասիրվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում։

Լարսի ճանապարհը հուլիսի 8-ին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Նշվում է, որ Հանրապետության պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները:Ճանապարհն առայժմ բաց է առավոտյան ժամը 06:00-ից մինչև 20:00-ն:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Կարդացեք նաև՝ ՌԴ ԱԳՆ-ն անուղղակիորեն հաստատել է` Մոսկվան մերժել է Հարավային Օսիայով տարանցման մասին ՀՀ հետ բանակցությունները

Փոխնախարար. Ծիրանի արտահանման կրճատումը պայմանավորված չէ Լարսի փակ լինելով

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---