Ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով Ղազախստանում 7 մարդ է ձերբակալվել

Ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով Ղազախստանում 7 մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ղազախստանում 7 մարդ է ձերբակալվել Կարագանդայի շրջանում ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին հուլիսի 8-ին հայտնել է այդ երկրի Ազգային անվտանգության կոմիտեն:

Հունիսի վերջում ԱԱԿ-ն հայտնել էր Կարագանդայի շրջանում ծայրահեղականների խմբի գործունեության կասեցման մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում: Գործողություն է կատարվել հունիսի 26-ին Բալխաշ քաղաքում և Գուլշատ բնակավայրում: Գուլշատում ձերբակալության ժամանակ ահաբեկիչներից մեկն ինքնապայթեցում է իրականացրել: Ձերբակալվել է 6 մարդ:

«Ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման 7 անդամ»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ըստ ԱԱԿ-ի, ձերբակալված ծայրահեղականները ծրագրում էին ահաբեկչություններ գործելուց հետո մեկնել Սիրիա` մասնակցելու մարտական գործողություններին ահաբեկիչների շարքերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կոմիտեում ստուգում են նաև Բալխաշում ռուսական զորամասի վրա հարձակման նախապատրաստման վերաբերյալ տվյալները:

Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին:

Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---