ԶԼՄ-ներ. Ռուս զբոսաշրջիկների հարցումները Թուրքիա ուղեգրերի մասին շատ են, ամրագրումները` քիչ

ԶԼՄ-ներ. Ռուս զբոսաշրջիկների հարցումները Թուրքիա ուղեգրերի մասին շատ են, ամրագրումները` քիչ

PanARMENIAN.Net - Ռուս զբոսաշրջային գործակալությունները նշում են դեպի Թուրքիա ուղևորությունների վաճառքի աննշան աճ: Դեպի Թուրքիա ուղևորությամբ հետաքրքրվող 20 զբոսաշրջիկից միայն մեկն է պատրաստ պայմանագիր կնքել ու նախնական ամրագրում անել: Վաճառքների առաջին տեղերում ՌԴ հանգստավայրերն են, չնայած, որ դեպի Սոչի ուղեգրի արժեքը զգալիորեն բարձր է թուրքական տարբերակից: Իսկ դեպի Կիպրոս ուղեգրերի վաճառքը նվազել է մեկ երրորդով:

Ռուս զբոսաշրջիկները չեն դիմում ռիսկի: Նրանք ակտիվորեն հարցում են անում տուրփաթեթների վերաբերյալ, սակայն վաճառքի հասնում է միայն 5%-ը, ասում են զբոսաշրջային գործակալություններում:

«Զանգերը Թուրքիայի վերաբերյալ շատ են, սակայն հեռախոսազանգը դեռ վաճառք չէ, ուղղակի պահանջարկ է: Զբոսաշրջիկներn անվտանգության վերաբերյալ կարծիքների են սպասում»,-ասել է «1001 Տուր» ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Մարիա Կոնաբեևան:

«Մարդիկ դեռ մտավախություններ ունեն»,-ասել է նա:

Չարթերային չվերթների բացակայության պատճառով Թուրքիա մեկնողները ՌԴ-ից ոչ թե հազարների են հասնում, ինչպես նախկինում, այլ հարյուրների, ասել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը: Չի նպաստում վաճառքների աճին նաև այն, որ հուլիսի 7-ին կայանալիք առաջին չարթերային չվերթը Սանկտ Պետերբուրգից Անթալիա չեղարկվել է:

Ռուսաստանում դեպի Թուրքիա փաթեթային զբոսաշրջային տուրերի վաճառքի արգելքի չեղարկումից 24 ժամ անց արդեն Թուրքիան կրկին դարձավ ռուսների նախընտրած զբոսաշրջային ուղղությունը «Yandex. Ուղևորություններ» օգտատերերի հարցումներով: Ըստ «ՕնլայնՏուր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Բլինովի, արդեն հուլիսի 1-ի առավոտյան դեպի Թուրքիա փաթեթների վաճառքը կազմել է 6,7%-ի, հուլիսի 2-ին` 38,8%, հուլիսի 3-ին` 35,6%-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---