Առաջին SMM Forum-ը Հայաստանում. Արտասահմանցի փորձագետները կկիսվեն իրենց փորձով

Առաջին SMM Forum-ը Հայաստանում. Արտասահմանցի փորձագետները կկիսվեն իրենց փորձով

PanARMENIAN.Net - Global Media Lab-ը Հայաստանում առաջին անգամ SMM Forum է կազմակերպում ինտերնետ մարքեթինգի, վաճառող քոնթենթի և գրաֆիկական դիզայնի մասին արտասահմանյան և փորձագետների մասնակցությամբ: Այն տեղի կունենա հուլիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, Best Western Congress հյուրանոցում: Մասնակիցները կծանոթանան SMM տենդենցներին ու կիրառվող գործիքներին առաջատար մասնագենտերից, որոնց ընկերություններն աշխարհի TOP Digital Agency-ների ցանկում են:

Ֆորումին ելույթ կունենան Genius Marketing ընկերության հիմնադիր Օլես Տիմոֆեևն Ուկրաինայից, Affect ընկերության կրեատիվ տնօրեն Իլյա Կորնեևը Մոսկվայից, Iris Media ընկերության մարքեթինգի և հաղորդացման տնօրեն Գայանե Գրիգորյանը Դուբայից, Neo Media ընկերության տնօրենՎարդան Պապիկյանը, Պանարմենիան Մեդիա Գրուպ ընկերությունների խմբի դիզայնի բաժնի ղեկավարՍեդրակ Մկրտչյանը և Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը:

Ֆորումի խոսնակները՝ Գայանե Գրիգորյան, Վարդան Պապիկյան, Իլյա Կորնեև, Սեդա Վարդանյան, Սեդրակ Մկրտչյան, Օլես Տիմոֆեև

Ֆորումի նպատակն է փոխանցել նոր գիտելիքներ, ծանոթացնել ոլորտի նորարարություններին, նպաստել Հայաստանում SMM ոլորտի զարգացմանը, SMM մասնագետների գիտելիքների խորացմանը, փորձի փոխանակմանը, ստեղծել կապ հայ և արտասահմանյան ընկերությունների մասնագետների և ոլորտով հետաքրքրվող անձանց միջև:

Մասնակիցներին կպատմեն, թե ինչպես է աշխատում SMM-ը և ինչու է այն անհրաժեշտ, ինչ ֆորմատով կարող է այն իրականացվել և ինչ արդյունքի բերել, ինչպես բարձրացնել համացանցում ընկերության արդյունավետությունը, որ սոցիալական ցանցերն օգտագործել առաջնային, սոցցանցերում առաջմղման ռազմավարությունների տարբերությունները, ինչպես կազմել քոնթենթ-պլան և հետևել դրա արդյունավետությանը ցուցանիշներով և ոչ միայն:

Ֆորումի ժամանակ մասնակիցները կստանան աշխատանքային ձեռնարկ ինտերնետ մարքեթինգի վերաբերյալ ինքնուրույն ֆեյսբուքյան էջերի կառավարման և առաջխաղացման վերաբերյալ, ինչպես նաև մասնակցության հավաստագիր: Մասնակցության արժեքը 10.000 դրամ է: Գրանցվել կարելի է ֆորումի կայքում մինչև հուլիսի 11-ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---