Հայաստան-Չեխիա ընկերական հանդիպման օրը հայտնի է

Հայաստան-Չեխիա ընկերական հանդիպման օրը հայտնի է

PanARMENIAN.Net - Նախապատրաստվելով 2018 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ: Ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին Պլզեն քաղաքում, ասվում է ՀՖՖ պաշտոնական կայքում:

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքի շրջանակում վերջին երկու ընկերական հանդիպումներում Հայաստանը կարողացավ հաղթել հակառակորդներին խոշոր հաշիվներով:

Հայաստան-Գվատեմալա հանդիպման արդյունքում Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը` 7:1: Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հյաստանի հավաքականը նաև խոշոր հաշվով հաղթել է Էլ Սալվադորին: Հայ ֆուտբոլիստները 4 գոլի հեղինակ են դարձել: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---