Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը. 30 զոհ, 150 վիրավոր

Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը. 30 զոհ, 150  վիրավոր

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով զինադադարը, հրթիռակոծել են Հալեպ քաղաքի թաղամասերը։

Հրթիռակոծվել է Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» օրաթերթի կայքը։

Վերջին տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով 30 մարդ է զոհ, 150-ի վիրավորվել է, որոնց մեծամասնությունը երեխաներ են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Վիրավորները տեղափոխվել են Ալ Ռազի հիվանդանոց։

«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս:

Հալեպի գավառում ինքնաշեն հրետանուց ու ականանետերից գնդակոծվել են Հանդրաթ, Էլ Հադեր և Քուդեհի բնակավայրերը, Հալեպի Շեյխ Մահսուդ և էլ Հալիդիա թաղամասերը:

Հուլիսի 2-ին՝ ժամը 3:15-ին, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը: Զոհեր ու վիրավորներ չկային:

Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ էր դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը:

Հունիսի 2-ին Նոր Գյուղ հայաշատ շրջանում զոհվել է 4 հայ՝ 1942-ին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949-ին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967-ին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954-ին ծնված Լևոն Քելխաչերյանը: Նոր Գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը:Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են: Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---