Ափաթուրայ. Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին

Ափաթուրայ. Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հետևում է, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնք երկուսն էլ դաշինքի կարևոր գործընկերներ են: Այսպիսի հայտարարություն է արել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է «Ազատություն» ռադիոկոյանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է:

«Մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից», - ասել է նա:

«Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից», - ասել է Ափաթուրայը՝ շարունակելով. «Նախագահները հանդիպեցին, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ակտիվ ջանքեր գործադրեցին, և այժմ, կարծում եմ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն»:

«Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի արտգործնախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները; Մենք իսկապես հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան:

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:

Ընթերցեք նաև. Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Սարգսյանն ու Քերին քննարկել են Պուտին-Օբամա հեռախոսազրույցում ԼՂ կարգավորմանն անդրադարձը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---