Դուդուկի III մոսկովյան միջազգային փառատոնը կկայանա աշնանը

Դուդուկի III մոսկովյան միջազգային փառատոնը կկայանա աշնանը

PanARMENIAN.Net - 2016-ի սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Դուդուկի III մոսկովյան միջազգային փառատոնը, որը նույն բեմում կմիավորի աշխարհի լավագույն դուդուկահարներին:

Երրորդ տարին անընդմեջ մարդիկ Ռուսաստանի տարբեր քաղաքներից հավաքվում են Մոսկվայում`տեսնելու սիրված երաժիշտներին և լսելու նրանց կատարումները:

Փառատոնին ներկայացված կլինի տարբեր ժանրերի և ոճերի երաժշտություն: Դուդուկահարների կատարումները կհնչեն «Բոյան» Ռուսական պետական ակադեմիական համույթի ուղեկցությամբ: Դիրիժորը Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Ստեպանովն է, ասվում է փառատոնի կայքում:

Փառատոնը կվարի Ռուբեն Մխիթարյանը, ռեժիսորն է` Համլեթ Ղալեչյանը: Փառատոնին կմասնակցի 16 կատարող և համույթ:

Դուդուկի մոսկովյան առաջին փառատոնը 2014-ի ապրիլի 30-ին էր: Դրա կազմակերպիչները dudukist.ru նախագծի հեղինակներն են՝ Սուրեն Բաղդասարյանը, Մարինա Սելիվանովան և Հովհաննես Ղազարյանը, վերջինս նաև դրա մասնակիցն էր: Փառատոնին մասնակցել էին նաև Մարտին Ղազարյանը Իրկուտսկից, Վարդան Հարությունյանը, Վալերի Նամը, Արգիշտի Ամիրյանն ու Վիտալի Պողոսյանը Սանկ Պետերբուրգից, Արամ Ավեդիքյանը, Յուրի Մուրադյանը, Սելենան, Գեղամ Օհանյանը, Գևորգ Հայրապետյանը, Դավիթ Հովսեփյանն ու Մերուժան Աչոյանը Մոսկվայից, Ալեքսեյ Սադոևը Դոնի Ռոստովից և այլք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---