Մերկել. ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն պետք է համաձայնեցնեն գործողությունները

Մերկել. ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն պետք է համաձայնեցնեն գործողությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գործողությունների համաձայնեցումը փոխշահավետ կլինի: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

«Կարծում եմ, դա փոխշահավետ է, ինչպես, օրինակ, դա տեղի է ունենում Սիրիայում` ՌԴ և ԱՄՆ միջև պայմանավորվածության արդյունքում, ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն ևս պետք է համաձայնցենեն գործողությունները»,-ասել է Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին կայացած ճեպազրույցում:

Նա նշել է նաև, որ կոչեր չեղան ՌԴ հետ սահմանին ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման վերաբերյալ: «Զինվորների քանակն ավելացնելու կոչեր այսօր չհնչեցին»,-ասել է Մերկելը` պատասխանելով լրագրողների հարցին:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ արևելյան հատվածում 4 գումարտակի ստեղծման պատասխանատուները կլինեն Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և ԱՄՆ-ն:

Հուլիսի 8-9-ը Վարշավայում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: ՀՀ նախագահն աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:

Ընթերցեք նաև. ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---