ԱՄՆ-ում Զիկա վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

ԱՄՆ-ում Զիկա վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հայտնել են, որ ԱՄՆ ցամաքային մասում գրանցվել է Զիկա վիրուսից մահվան առաջին դեպքը:

Մահացել է Յուտա նահանգի տարեց բնակիչը: Նա վարակվել է վիրուսով այն երկրների տարածքով ճամփորդելիս, որտեղ այդ հիվանդությունը շատ տարածված է, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հավանություն տվեց $1.1 մլրդ հատկացմանը Զիկա վիրուսի տարածման դեմ պայքարին: Կողմ քվեարկեց 68 սենատոր, դեմ` 30-ը:

Փետրվարի 1-ին ԱՀԿ-ն միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել Զիկա վիրուսի տարածման կապակցությամբ:Զիկա վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:Հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:

Ընթերցեք նաև. Գիտնականների հորդորն ԱՀԿ-ին՝ տեղափոխել Օլիմպիադան. Պատճառը Զիկան է

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---