ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանը մեր կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում

ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանը մեր կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից ծովի ավազանում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հուլիսի 11-12-ին Բաքու կատարելիք այցի կապակցությամբ:

Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն դիտարկում է առաջիկա բանակցությունները ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում: Բաքվում կողմերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը և պայմանավորվածությունների զարգացումը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում:

«Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում: Մենք մեր հարաբերությունները Բաքվի հետ կառուցում ենք հավասարության, միմյանց շահերը հարգելու և բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Երևանում մասնակցելով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի աշխատանքին`ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայկական կողմի հետ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: Հուլիսի 4-ին ‪Երևան‬ում տեղի ունեցած ‪ՀԱՊԿ‬ ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստում հայտարարություն է ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Հայտնում ենք մեր աջակցությունը ԼՂ խնդրով Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև. «Իզվեստիա». Ղարաբաղյան կարգավորման ռուսական պլանը ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---