Սյունիքի Գուդեմնիս գյուղի ջրագիծը վնասվել է. Բնակիչները զրկվել են խմելու ջրից

Սյունիքի Գուդեմնիս գյուղի ջրագիծը  վնասվել է. Բնակիչները զրկվել են խմելու ջրից

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղի ջրագիծը սողանքի պատճառով վնասվել է, ինչի հետևանքով բնակիչները զրկվել են խմելու ջրից: Այս մասին տեղեկացրել է Գուդեմնիս համայնքի ղեկավար Արտուշ Գրիգորյանը:

«Մենք դիմել ենք մարզպետարան, սակայն ասել են, որ ոանի որ առաջին երկու օրը ոչ աշխատանքային օրեր են՝ «վեդրոներով» տարեք օգտվեք: Բնակիչները գումար են հավաքել, խողովակներ են գնել, իրենց ուժերով են սարքում և մինչ օրվա վերջ կունենան ջուր: Մարզպետարանի աշխատակիցները դրանով կզբաղվեն երկուշաբթի», - ասել է գյուղապետը, գրում է Tert.am-ը:

Ինչ վերաբերում է հարցին, թե մարզպետարանը փոխհատուցելո՞ւ է բնակիչների գումարը, նա ասել է, որ դա պարզ կլինի հուլիսի 11-ին, երբ մարզպետը տեղում կլինի և այդ հարցը կքննարկեն:

Գյուղապետը նշել է, որ նաև պետք է այգիների չչորանալու հարցը ևս լուծվի:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ այսօր՝ հուլիսի 9-ին խմելու ջրի հարցը կկարգավորվի, մի երկու օրից էլ ոռոգման ջրի խնդիրը կլուծվի: Դիտարկմանը, թե բնակիչներնիրենց ուժերով են նորոգում, մարզպետն ասել է. «Իրենք իրենց ուժերով սարքում են, հիմա քաղաքաշինության վարչության պետը ճանապարհին է, ուղարկել ենք՝ գնացել է այնտեղ, այդ բնակիչներին կհատուցենք»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---