Ստամբուլի ահաբեկչության գործով ևս 7 անձ է ձերբակալվել

Ստամբուլի ահաբեկչության գործով ևս 7 անձ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության գործով Թուրքիայում դատարանի որոշմամբ ևս 7 կասկածյալ է ձերբակալվել

Կասկածյալները բերման էին ենթարկվել ոստիկանության շուրջկալի ժամանակ: Նրանք ձերբակալվել են զինյալ ահաբեկչկան խմբավորմանն անդամակցելու և «սպանության մեղսակցության» մեղադրանքով: Ըստ DHA գործակալության աղբյուրների տեղեկատվության, նրանք բոլորն օտարերկրացիներ են, քաղաքացիությունը չի հստակեցվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները ևս 17 կասկածյալի ձերբակալության թույլտվություն էին տվել, որից 11-ն ունի ՌԴ քաղաքացիություն:

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ահաբեկչությունը կատարել են մահապարտները ՌԴ Դաղստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ուզբեկստանից: Կազմակերպիչ են համարում չեչեն Ահմեդ Չաթաևին, որը նախկինում աշխատել է «Իմրաթ Կավկազ» հանցավոր խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի համար, որի մահվանից հետո միացել է ԻՊ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---