ԱԻՆ-ը զգուշացնում է. Ինքնակոչ մարդիկ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ11 հուլիսի 2016 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հանրապետության մի շարք մարզերից (Շիրակ, Սյունիք, Արմավիր, Կոտայք) և Երևան քաղաքից ահազանգեր է ստացել, որ ինչ-որ ինքնակոչ մարդիկ, ներկայանալով որպես հակահրդեհային անվտանգության աշխատակիցներ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ՝ հակառակ դեպքում սպառնալով կիրառել խոշոր չափերի տուգանքներ: Ընդ որում, այդ կրակմարիչներն առաջարկում են ձեռք բերել իրենցից՝ խիստ բարձր գներով: Տեսչությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, գործող օրենսդրությանը համապատասխան, միայն ինքն է իրականացնում օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ (այդ թվում՝ վարչական տուգանքներ) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում: Բացի դրանից, օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, միայն տեսչությունն է իրավասու արգելելու նորմատիվ փաստաթղթերով չսահմանված, հակահրդեհային և տեխնիկական պահանջներին չհամապատասխանող առանձին ապրանքների (այդ թվում՝ կրակմարիչների) արտադրությունը, իրացումն ու օգտագործումը: «Վերջին տարիներին մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր ոչ վստահելի, ինքնակոչ անձանցից ու կազմակերպություններից ձեռք բերված կրակմարիչների գերակշիռ մասը չի համապատասխանում գործող ստանդարտներին, անորակ է և հրդեհի դեպքում չի կարող ծառայել իր նպատակին` նպաստելով հրդեհի արագ տարածմանն ու մեծ չափեր ընդունելուն` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ»- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակմարիչները հանդիսանում են հրդեհաշիջման առաջնային և կարևորագույն միջոց, վերը նշված իրավիճակից զերծ մնալու և անցանկալի դեպքերից խուսափելու համար տեսչությունը կոչով դիմում է մեր քաղաքացիներին և կազմակերպություններին: Հուսալի և պատշաճ որակի կրակմարիչներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել տեսչությանը և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, թե որ կազմակերպությունից և ինչ տեսակի կրակմարիչներ կարելի է գնել: Նշվում է, որ տեսչության աշխատակիցները օբյեկտներ այցելելիս պարտադիր կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: «Հարգելի քաղաքացիներ, Ձեր անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև հրդեհային անվտանգության հարցերի վերաբերյալ սպառիչ ու որակյալ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 060 44 03 14 կամ 099 31 56 01 հեռախոսահամարներով»: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |