Թուրքիան և Ադրբեջանն ուզում են լավաշը ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Թուրքիան և Ադրբեջանն ուզում են լավաշը ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

PanARMENIAN.Net - Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։

«Բարակ հացի պատրաստման մշակույթը» անունը կրող հայտի վերաբերյալ որոշումը պարզ կդառնա Եթովպիայում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջակառավարական կոմիտեի ժողովի ժամանակ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնյանները նշել են, որ լավաշը սերտորեն կապված է տեղական ավանդույթների հետ և օգտագործվում է մշակութային ծեսերում:

Հայաստանը 2013-ին «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» անվանումով հայտ էր ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Վերջինը Հայաստանի հայտը ներառել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---