Ջավախքում ընտանիքի սպանությունը բացահայտվել է. Նոդար Ա-ն տուն էր ներթափանցել կողոպուտի նպատակով

Ջավախքում ընտանիքի սպանությունը բացահայտվել է. Նոդար Ա-ն տուն էր ներթափանցել կողոպուտի նպատակով

PanARMENIAN.Net - Ջավախքում երիտասարդ կնոջ և նրա 3 անչափահաս երեխայի դաժան սպանության կասկածանքով ձերբակալված կա: Ըստ քննության, ձերբակալվել է 24-ամյա Նորդար Ա-ն., որը մտել է Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի բնակչուհու տունը կողոպուտի նպատակով:

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի:

«Տան տիրուհին և ընտանիքի անդամները նկատել են գողին և դիմադրել: Նոդար Ա-ն. բութ առարկայով գլխի շրջանում մահացու հարվածներ է հասցրել կնոջն ու նրա 2 անչափահաս երեխային: Նրանք տեղում մահացել են:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով կասկածյալը հրկիզել է տունը և դիմել փախուստի: Ըստ նախնական տվյալների, ընտանիքի 4-րդ անդամը` 5-ամյա երեխան խեղդամահ է եղել:

Իրավապահները կասկածյալներին ձերբակալել են հանցագործության հաջորդ օրը Վաչիան գյուղում: Նա ճանաչել է մեղքը»,-ասվում է Վրաստանի ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Հարուցված է քրեական գործ, քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի 3-րդ մասով` կանխամտածված սպանություն:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց՝ թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---