Կիևն առաջարկում է Արևելյան գործընկերության երկրներին միասնական տնտեսական տարածք ստեղծել

Կիևն առաջարկում է Արևելյան գործընկերության երկրներին միասնական տնտեսական տարածք ստեղծել

PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության երկրները որոշ ոլորտներում կարող են միասնական տնտեսական տարածք ստեղծել: Այդ մասին հուլիսի 11-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում է UNN-ն:

«Ես հարց բարձրացրեցի հնարավոր բեղմնավոր բանավեճի մասին` նպատակ ունենալով պարզել թե ինչպես պետք է ընդհանուր տնտեսական տարածք կառուցել»,-ասել է Կլիմկինը:

Նա նշել է, որ Արևելյան գործընկերության երկրները հեռանկարային շուկա են եվրոպական ապրանքների համար: Եվրախորհրդի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հավելել է, որ «գործակցության տնտեսական ասպեկտը նշանակալի դեր ունի, և եթե մենք ցանկանում ենք կայունացնել տարածաշրջանը, պետք է ներդրումներ անենք տնտեսական զարգացման մեջ»:

«Անդամ 6 երկրի ընդհանուր շուկան մոտ 70 մլն է, դա հսկայական շուկա է և հսկայական հնարավորություն, սակայն, մինչ օրս, հաշվի առնելով նաև եվրոպական շուկան, եվրոպական ապրանքաշրջանառության միայն վեցերորդ մասն է իրականացվում այդ 6 երկրի հետ: Մենք այստեղ մեծ ներուժ ենք տեսնում»,-ասել է եվրահանձնակատարը:

Արևելյան գործընկերության նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, սակայն միտված է ԵՄ քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ: 2014-ին Թբիլիսին, Քիշնևն ու Կիևը ասոցացման մասին համաձայնագիր են կնքել ԵՄ հետ: Մյուս երկրների հետ ԵՄ-ն որոշել է մշակել գործընկերության անհատական ծրագրեր, որոնք գործակցության նվազ աստիճան են ենթադրում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---