Վրաստանի ավիաշուկան աճում է. Գերիշխում են թուրքական և ռուսական ընկերությունները

Վրաստանի ավիաշուկան աճում է. Գերիշխում են թուրքական և ռուսական ընկերությունները

PanARMENIAN.Net - Վրաստանի առաջատար ավիաընկերությունը թուրքական Turkish Airlines-ն է, որը 2016-ի առաջին կիսամյակի տվյալներով զբաղեցնում է շուկայի 19 տոկոսը: Ըստ վիճակագրական տեղեկությունների, 2016-ի հունվար-հունիսին Turkish Airlines-ը նախկինի պես առաջինն է ուղևորափոխադրումների քանակով և առաջին 6 ամսում ծառայություններ է մատուցել 205.615 ուղևորի:

2016-ի առաջին կիսամյակի տվյալներով, Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21,33%-ով: 2016-ին Վրաստանի օդանավակայանները կանոնավոր և չարթերային չվերթներով փոխադրել են 1.082.828 ուղևորի, ինչը 21,33%-ով ավելի է 2015-ի նույնանման տվյալներից (892.468 ուղևոր):

2016-ի հունվար-մայիսին Հայաստանում ավիացիոն ուղևորահոսքը կազմել է 670. 300 մարդ:

Վրաստանի ավիաշուկայի 6%-ը պատկանում է փոքր բյուջեով թուրքական Pegasus Airlines-ին, իսկ ևս 3%-ը Atlasglobal-ին, որը նույնպես թուրքական ընկերություն է, հայտնում է «Բիզնես Գրուզիան»:

Վրաստանի ավիացիոն շուկայի առաջնորդներից մեկը ուկրաինական Ukraine International Airlines-ն (FlyUIA) է, որը զբաղեցնում է ավիափոխադրումների շուկայի 10%-ը:

Շուկայում 10% ունի նաև վրացական Georgian Airways-ը (101 565 ուղևոր): 2016-ի հունվար-հունիսի տվյալներով, Վրաստանի ավիաշուկայում 6-ական տոկոս են զբաղեցնում Aeroflot և S7 ավիաընկերությունները:

Վրաստանի ավիաշուկայի 5%-ը զբաղեցնում է Flydubai ավիաընկերությունը, 4% ունի Wizz Air-ը: Կիսամյակի տվյալներով, շուկայում 3-ական տոկոս ունեն Lufthansa, Air Arabia-ն, Belavia-ն և AZAL-ը: 2-ական տոկոս ունեն Israir, QatarAirways, Air Astana և LOT ավիաընկերությունները:

Այսպիսով, ըստ Վրաստանի Քաղավիացիայի գործակալության տեղեկատվության, երկրի ավիաշուկայի միայն 11%-ն է պատկանում ազգային ավիափոխադրողին, իսկ 89%-ը վերահսկում են օտարերկրյա ընկերությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---