Դեսպան. Միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայումը կարևոր է բանակցությունների հեռանկարի համար

Դեսպան. Միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայումը կարևոր է բանակցությունների հեռանկարի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել ու ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ լուծումներ փնտրելու համար: Այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով Ֆրանսիայում նախապատրաստվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, հայտնում է aysor.am-ը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման համար ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահող Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել, սակայն հանդիպման օրն ու ամիսը հայտնի չէ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության կազմում, մեր ամերիկացի և ռուս գործընկերների հետ Ֆրանսիան մշտապես աշխատում է։ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ մշտապես հետևում է կողմերի քննարկումներին: Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել ու ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին», - ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան քննարկում է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման հնարավորությունը՝ որպես հակամարտության կարգավորման հերթական փուլ։

Խոսելով սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձևավորման մասին՝ դեսպանը հայտարարել է, որ այդ հարցում համանախագահները և համանախագահող երկրները տարաձայնություններ չունեն:

«Միջադեպերի հետաքննության մեխանզիմներ տեղակայելը կարևոր է բանակցությունների հեռանկարի տեսակետից», - ասաց դեսպանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին Վարշավայում հանդիպել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Սարգսյանը և Օլանդը երկուստեք կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը: Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ:

Ընթերցեք նաև. ԱԳ փոխնախարար. ԼՂ հարցի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---