Սթիվեն Ինոքը՝ բասկետբոլի Մ20 Եվրոպայի առաջնության մասին. Միայն ոսկե մեդալի համար եմ մեկնում Հունաստան

Սթիվեն Ինոքը՝ բասկետբոլի Մ20 Եվրոպայի առաջնության մասին. Միայն ոսկե մեդալի համար եմ մեկնում Հունաստան

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին մեկնարկում են մինչև 20 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիպումները: Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը համալրել է ԱՄՆ Ուսանողական լիգայի (խմբ. առաջին դիվիզիոն) լավագույն կենտրոնականներից մեկը՝ Սթիվեն Ինոքը:

Մասնագետների կարծիքով՝ Էնոչը համարվում է NBA-ի ապագա աստղ: 1997-ին ծնված բասկետբոլիստը 2մ 10սմ հասակ ունի: Ծնվել է ԱՄՆ-ի Նորուոկում (Կոննեկտիկուտ) և խաղում է UConn բասկետբոլային ակումբում:

Ինոքը խոսել է Հայաստանի հավաքականին միանալու առաջարկի և այլ հարցերի շուրջ:

«Կապ է հաստատվել իմ նախկին մարզիչի հետ, ով առաջարկը փոխանցեց ներկայիս մարզչին: Վերջինս ծանոթ էր Հայաստանի հավաքականի մարզչին, ով հետաքրքրված էր Ամերիկայի մի քանի խաղացողներով:

Երբ հրավերը ստացա, համացանցում փնտրեցի «Հայաստան»-ը: Գեղեցիկ պետություն էր: Լսել եմ ձեր պատմության մասին: Ես մի քանի խաղացողների գիտեմ, ովքեր ուրիշ երկրներ են ներկայացնում: Սակայն ոչ բոլորը լավ գիտեն Հայաստանը: Ես առաջինն էի, որ եկա այստեղ:

Մոտ 3 շաբաթ է մարզվում են հավաքականի հետ: Իմ թիմակիցները լավ տղաներ են: Նրանք ինձ եղբոր պես ընդունեցին», պատմել է մարզիկը, գրում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներով է մեկնում Հունաստան, բասկետբոլիստն ասել է.

«Միայն ոսկե մեդալի»:

Խոսելով մայրաքաղաքի մասին, Ինոքն ասել է.

«Իսկապես շատ գեղեցիկ է քաղաք է: Նման չէ խիտ բնակեցված Նյու Յորքին, որտեղ բարձր շենքեր և խելահեղ խցանումներ են: Ես իսկապես սիրեցի այս փոքրիկ քաղաքը:

Ամենից շատ սիրեցի այն փաստը, որ այստեղ մադիկ ցանկանում են քեզ ուշադիր լինել, հարցեր տալ: Չեն վախենում շփվել նոր մարդկանց հետ»:

Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Աթենքում:

Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---