Վերակառուցումից հետո Վերնիսաժում օգտագործված իրեր չեն վաճառվելու

Վերակառուցումից հետո Վերնիսաժում  օգտագործված իրեր չեն վաճառվելու

PanARMENIAN.Net - Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո Վերնիսաժում վաճառվելու են միայն վերնիսաժային ապրանքներ, իսկ տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողներն արդեն իսկ տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված: Այս մասին տեղեկացվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Երևանի Գլխավոր պողոտայի Վերնիսաժի տարածք այցի ժամանակ:

Պատասխանատուները նշել են, որ ներկայում ընթացքի մեջ է առևտրային տաղավարների տեղադրումը: Մարգարյանը նրանց հանձնարարել է խստորեն վերահսկել իրականացվող աշխատանքների որակն ու այն ավարտել սահմանված ժամկետներում:

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մոտ 2000 տնտեսվարողի գործունեության կանոնակարգմանը զուգահեռ, Վերնիսաժում հարմարվետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար: Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո Վերնիսաժում վաճառվելու են միայն վերնիսաժային ապրանքներ, իսկ տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողներն արդեն իսկ տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:

Երևանի Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված իրեր էին վաճառվում, հուլիսի 1-ից փակվել է: Այս մասին վաճառականներին հայտնել են դեռ հունիսի սկզբին, ինչպես նաև՝ տեղեկացվել է, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առևտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ:

Վաճառողների հիմնական մասը դժգոհ է այս որոշումից:

Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել Վերնիսաժի վերակառուցման ծրագիրը: Բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել:

Երևանի քաղաքապետարանում հունիսի հունիսի 27-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են Վերնիսաժի տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները:

Կարդացեք նաև՝ Վերնիսաժում վերակառուցման ու արդիականացման աշխատանքների 1-ին փուլն է

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---