Okean Elzy-ի մենակատարը գլխավոր դերը կխաղա Ռոման Բալայանի նոր ֆիլմում13 հուլիսի 2016 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Okean Elzy ուկրաինական ռոք-խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը կխաղա գլխավոր դերը ռեժիսոր Ռոման Բալայանի նոր կինոնկարում: Ինչպես հայտնել է ինքը Բալայանը, ֆիլմը կրելու է «Հրեշտակը» անունը: Նրա նկարահանումները կսկսվեն 2017 թվականի մայիսին: Չմանրամասնելով սյուժեն, ռեժիսորը նշել է, որ այն պատմելու է հոգեկան խնդիրներով 17-ամյա դեռահաս աղջկա մասին: «Նա գտնվում է հոգեբուժարանում ու փախնում է այնտեղից ամեն տարի: Վերջում պարզվում է, որ նա, այնուամենայնիվ, բանականությունը չի կորցրել», - մեջբերում է Բալայանին Sputnik-Արմենիա ռադիոկայանը: Ռոման Բալայանը տասնյակից ավել ֆիլմերի ռեժիսոր է: Ամենահայտնի գործերն են «Թռիչքներ երազում և արթմնի» և «Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը» կտավները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |