Տարանտինոն ևս 2 ֆիլմ կնկարահանի ու կավարտի կարիերան

Տարանտինոն ևս 2 ֆիլմ կնկարահանի ու կավարտի կարիերան

PanARMENIAN.Net - Անգերազանցելի «Քրեական ընթերցվածքի» հեղինակ Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ մտադիր է ավարտել կարիերան` ևս 2 ֆիլմ նկարահանելուց հետո:

«Չի կարելի ասել, թե դա անսասան որոշում է, բայց պլանը մոտավորապես հետևյալն է: Նկարահանել 10 ֆիլմ` լավ կատարելով աշխատանքն ու չձախողելով` սա ինձ թվում է կարիերան ավարտելու լավ միջոց»,-ասել է ռեժիսորը, գրում է Newsru-ն The Independent-ի վրա հղումով:

«Սպանել Բիլին» ֆիլմը իմ համար երկու մասի տրոհված մեկ ֆիլմ է: Այդպիսով, 10-ին հասնելու համար 2 կինոնկար է պակասում: Հնարավոր է, երբ ես դռանամ 75 տարեկան, ցանկանամ ևս մեկ ֆիլմ նկարահանել, բայց, հուսով եմ, այն ժամանակ բոլորը կհասկանան, որ ես արդեն ծեր եմ և ուղղակի որոշել եմ ուրախացնել ծերանոցի իմ հարևաններին: Ուստի շատ խիստ չեն դատի»,-ասել է Տարանտինոն:

Տարանտինոն վերջին տարիներին ասել է, որ ցանկանում է սահմանափակվել 10 ֆիլմով: Նա նշել է, որ ցանկանում է կանգ առնել, երբ դեռ լավ է կատարում իր գործը:

Տարանտինոն մուտք գործեց կինո 1992-ին «Կատաղի շները» ֆիլմով: Դրան հաջորդեցին «Քրեական ընթերցվածքը» (1994), «Ջեքի Բրաունը» (1997), «Սպանել Բիլին» (2003 և 2004), «Մահվան ապացույցը» (2007), «Անփառունակ սրիկաները» (2009), «Ջանգո ազատագրվածը» (2012) և «Ատելի ութնյակը» (2015):

Ռեժիսորն իր ամենահաջողված կերպարն է համարում գնդապետ Հանս Լանդաուին Քրիստոֆ Վալցի կատարմամբ «Անփառունակ սրիկաներ» ֆիլմից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---