Գերմանիան պաշտոնապես ներողություն կխնդրի նամիբիացիների ցեղասպանության համար

Գերմանիան պաշտոնապես ներողություն կխնդրի նամիբիացիների ցեղասպանության համար

PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են պաշտոնապես ներողություն խնդրել Նամիբիայից հերերո և նամա ժողովուրդների ներկայացուցիչների զանգվածային սպանությունների համար, որոնք Գերմանական կայսրությունն իրականացրել է աֆրիկյան այդ երկրում 1904-1907թթ.:

Այդ ժամանակ գերմանական զորքերը ոչնչացրել են էթնիկ խմբերի ավելի քան 75.000 անդամի:

Այս հարցի վերաբերյալ երկու երկրի միջև շարունակվող բանակցությունները կավարտվեն տարվա վերջին, հայտնել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում: Արդյունքը պետք է լինի Գերմանիայի և Նամիբիայի կառավարությունների և խորհրդարանների համատեղ որոշումը, որում նախորդ դարի սկզբին իրականացված սպանությունները կանվանվեն ցեղասպանություն, Der Spiegel ամսագրին հղումով հայտնում է Тert.am-ը:

Նախարարությունում նշել են, որ Գերմանիայի կողմից բանակի մեղքի ընդունումը չի ենթադրում որևէ պարտավորվածություն կամ վճարում:

2004-ին՝ԳերմանիանՆամիբիայում Հերրերո ցեղախմբի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդունել էր «պատմական և բարոյական պատասխանատվությունը և մեղքը, որ տվյալ ժամանակաշրջանում իրականացրել էին գերմանացիները»:

Հունիսի 2-ին գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---