Դավիթ Յանի Findo որոնողական համակարգը $4 մլն նոր ներդրումներ է ստացել

Դավիթ Յանի Findo որոնողական համակարգը $4 մլն նոր ներդրումներ է ստացել

PanARMENIAN.Net - Փաստաթղթերի որոնման Findo որոնողական ծառայությունը, որի հեղինակը ABBYY-ի հիմնադիր Դավիթ Յանն է, նոր ներդրումներ է ստացել Flint Capital հիմնադրամից և անհայտ ներդրողների խմբից: Այդ մասին հայտնել են հիմնադրամում, դա հաստատել է նաև գործարարը, հայտնում է «Կոմերսանտը»: Ընդհանուր գումարը կազմել է $4 մլն, որից $3 մլն ներդրել է Flint Capital-ը:

Ֆինանսավորումը կուղղվի պրոդուկտի տեխնոլոգիական զարգացմանը: Այդպես, թիմը գործարկել է Predictive Insights նոր տեխնոլոգիան, որի շնորհիվ համակարգը ինքնաբերաբար կիրազեկի օգտատերին այն մասին, որ իր փոստում հայտնաբերվել են չընթերցված նամակներ հանձնարարություններով:

Findo-ն գործարկվել է 2016-ի սկզբին Դավիթ Յանի և Հերի Ֆաուլերի կողմից: Նախագիծը թույլ է տալիս որոնել ոչ թե առանցքային բառերով, այլ նկարագրությամբ, կառավարում է անձնական տվյալները փոստային և ամպային ծառայություններում, ինչպիսիք են Dropbox-ը, Google Drive-ը, Evernote-ը, Gmail-ը, Exchange-ը, Outlook-ը, Yahoo Mail-ը: Ընկերության մեսենջերների համար ընկերությունը մշակել է որոնողական բոտեր, որոնք որոնում են փաստաթղթերը, երբ օգտատերը գտնվում է Slack-ում, Telegram-ում, Facebook Messenger-ում և Skype-ում: Findo-ն միավորում է տեղեկատվության բոլոր աղբյուրները և ինդեքսավորում է դրանք` օգտագործելով արհեստական ինտելեկտը, տարբերակելու համար օգտատերի բնական խոսակցական լեզուն և կատարելու որոնողական հարցում. օրինակ, «դեկտեմբերին ներկայացված շնորհանդես», կամ «Նյու Յորքի թեկնածուի ռեզյումե»:

Findo-ն բացառել է խնդիրը, որի լուծման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ չկան, գտնում է Flint Capital-ի գործընկեր Արտյոմ Բուրաչոնոկը: «Յուրաքանչյուր 5-րդ հարցումն այսօր անհաջողությամբ է ավարտվում: Օգտատերը կամ չի հիշում, թե որտեղ է փաստաթուղթը, կամ չի կարողանում գտնել առանցքային բառերով»:

ԱՄՆ-ում Findo-ի պոտենցիալ շուկան գնահատվում է 2016թ. 300 մլն օգտատեր: Ըստ ընկերության կանխատեսումների, անհատական որոնողական համակարգերի լսարանը 2021-ին կհասնի 2 միլիարդի: Առայժմ Findo-ն անվճար է տրամադրվում, սակայն հետագայում նախատեսվում է վաստակել freemium-մոդելով վերջնական օգտատերերի համար` անձնական փաստաթղթերն ու նամակները վերջին կես տարվա համար անվճար են որոնվում, մեկ տարվա կտրվածքով` ամսական $4.99, ամբողջ պատմության ընթացքում` ամսական $9.99: Կորպորատիվ օգտատերերից նախատեսվում է գանձել արտոնագրային վճարներ:

Դավիթ Յանը ծնվել է 1968թ. հունիսի 3-ին Երևանում: Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը: Լինելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող` 21-ամյա Յանը ստեղծել է Lingvo բառարանը: Նա նաև գրպանի համակարգչի ստեղծողն է: Նրա ղեկավարած ABBYY ընկերությունը լավագույնն է համարվում ՏՏ ոլորտում և գործում է աշխարհի 8 երկրում, իսկ հաճախորդների քանակը հասնում է 30 մլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---