Երևանի փողոցներից հանվում են կայանմանը խանգարող պատնեշները

Երևանի փողոցներից հանվում են կայանմանը խանգարող պատնեշները

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել էին տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների տեղադրման դեպքերը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով մոտ 2 շաբաթ է՝ համատեղ ստուգայցեր են կազմակերպվում` անթույլատրելի այս երևույթը մայրաքաղաքում վերացնելու նպատակով:

Հերթական համատեղ ստուգայցի ընթացքում ևս մի քանի փողոցներից առգրավվել են մետաղյա արգելապատնեշներ, իսկ դրանք տեղադրող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ:

Այս գործընթացին զուգահեռ՝ խիստ վերահսկողություն է իրականացվում չսահմանված վայրերում մեքենաների կայանման և ավտոկայանատեղերում քաղաքացիներից ապօրինի դրամահավաքի դեպքերը բացայտելու և վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Գործընթացը շարունակական է լինելու:

2013-ի հուլիսից մայրաքաղաքում գործում են միակ թույլատրված վճարովի ավտոկայանատեղիները՝ «Կարմիր գծերը»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---