ՀՀ-ում ալկոթեստերային սարքեր կարտադրվեն և կարտահանվեն

ՀՀ-ում ալկոթեստերային սարքեր կարտադրվեն և կարտահանվեն

PanARMENIAN.Net - «Արիդես» ՍՊԸ նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում ալկոթեստերային սարքերի արտադրություն ծավալել: Այս մասին ասված է Կառավարության կողմից ընկերության՝ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի կարգավիճակ տալու որոշման հիմնավորման մեջ:

Նախագծում նշվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ $3 մլն, իսկ 5-րդ տարում՝ մոտ $10 մլն: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 15.000 սարք, հետագայում ավելացնելով քանակը մինչև 40.000-ի:

Արտահանման ուղղություններն են` հիմնականում ՌԴ, Ղազախստան, Բելառուս, ինչպես նաև ԵՄ երկրներ:

Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ $4.3 մլն, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 150.000 դրամ միջին աշխատավարձով:

Ընկերությունն սկզբնական շրջանում ունենալու է 70քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Հուլիսի 14-ի նիստում Կառավարությունը նպատակահարմար է գտել թույլատրել «Արիդես» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը:

Ներկայացված հայտը մանրամասն ուսումնասիրվել է Հանձնաժողովի անդամների կողմից, գործարար ծրագիրը գնահատվել է շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկի հիման վրա:

Գործադիրի հունիսի 9-ի որոշմամբ «Ջիգոս ջելրի» ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար տրամադրվել է շահագործողի թույլտվություն՝ 9 տարով:

Գործադիրի մայիսի 12-ի որոշմամբ էլեկտրոնիկա արտադրել պլանավորող ընկերությանը՝ «ՍՋՍ» ՍՊԸ-ին շահագործողի թույլտվություն է տրվել «Ալյանս»ազատ տնտեսական գոտում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---