Ավստրիայի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գերակա կլինի

Ավստրիայի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գերակա կլինի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ավստրիայի համար գերակա հարցերից մեկը կլինի ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում կայացած կազմակերպության նիստում:

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է տևական երկխոսություն»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ Ավստրիան որպես ԵԱՀԿ նախագահ մեծ ուշադրություն է դարձնելու ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների լուծմանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ավստրիան կնախագահի ԵԱՀԿ-ում 2017-ի հունվարի 1-ից:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---