Հայաստանցիների քանակը Գերմանիայում 7 տարում կրկնապատկվել է. Ներհոսքն արագանում է

Հայաստանցիների քանակը Գերմանիայում 7 տարում կրկնապատկվել է. Ներհոսքն արագանում է

PanARMENIAN.Net - 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գերմանիայում է բնակվում 19222 ՀՀ քաղաքացի, որոնցից 10017-ը՝ կին, 9205-ը՝ տղամարդ:Նման տվյալներ են տեղադրված Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայության կայքում:

2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գերմանիայում էր բնակվում 9584 ՀՀ քաղաքացի: Աճը 7 տարում, այսպիսով, կազմել է ավելի քան 100%:

Ընդ որում՝ արտագաղթը դեպի Գերմանիա արագանում է. 2013 թվականին Գերմանիայում էր ապրում 13773 ՀՀ քաղաքացի (աճը 2008-ի վերջի համեմատ, 3789 մարդ): Իսկ 2014-15 թվականներին Գերմանիայում ՀՀ քաղաքացիների թիվն ավելացել է 5757-ով, այսինքն, հայաստանցիների ներհոսքը վերջին 2 տարում եղել է 1.5 անգամ ավելի մեծ, քան նախորդող 5 տարիների ընթացքում:

Ադրբեջանի քաղաքացիների քանակը 2015-ի վերջի դրությամբ կազմել է 18766 մարդ՝ 2008 թ. վերջի 14337-ի դիմաց: Հարավային Կովկասի երկրներից Գերմանիայում բոլորից շատ են Վրաստանի քաղաքացիները՝ 22030 մարդ 2008 թ. վերջի 13304-ի դիմաց:

Photo:GETTY
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---