Մոտ 105 մլն դրամ՝ մարզերում կարկուտից վնասի վերացմանը և հակակարկտային կայանների տեղադրմանը

Մոտ 105 մլն դրամ՝ մարզերում կարկուտից վնասի  վերացմանը և հակակարկտային կայանների տեղադրմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ի նիստում որոշել է ՀՀ 2016-ի պետական բյուջեով նախատեսված գործադիրի պահուստային ֆոնդի հաշվին Արագածոտնի մարզպետարանին 2016-ի ինն ամսում հատկացնել մոտ 27.5 մլն դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի՝

1) Արագածոտն, Աղձք և Ոսկեվազ համայնքներում կարկտահարության հետևանքով վնասված շենք-շինությունների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ 4.7 մլն դրամ:

2) Հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար 19.6 մլն դրամ:

3) Արագածոտն համայնքում կարկտահարության հետևանքով վնասված տանիքները վերանորոգելու նպատակով թիթեղներ ձեռքբերելու համար՝ 3.1 մլն դրամ:

Նաև որոշում է կայացվել պահուստային ֆոնդի հաշվին Արմավիրի մարզպետարանին 2016-ի ինն ամսում հատկացնել 61.6 մլն հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար:

Լոռու մարզի Ալավերդի, Շահումյան, Եղեգնուտ, Դեբետ, Անտառամուտ և Թումանյան համայնքների հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների վերացման նպատակով պահուստային ֆոդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2016-ի ինն ամսում հատկացվելու է 16 մլն դրամ:

Հուլիսի 10-ի երեկոյան` ժամը 20:30-21:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները, հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղիղ քամին և կարկուտը էական վնասներ են պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ:

Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը: Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում հուլիսի լույս 11-ի գիշերը` ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ:

Կարդացեք նաև՝ Ինչպես վերականգնել պտղի կարկտահարված այգիները

Գյուղոլորտում ապահովագրության պիլոտային ծրագիր է իրականացվելու

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---