ՀՀ քաղաքացիներից անձնագրի համար 10 մատի դրոշմ կվերցվի

ՀՀ քաղաքացիներից անձնագրի համար 10 մատի դրոշմ կվերցվի

PanARMENIAN.Net - Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ոստիկանությանը հատկացրել է մոտ 22.5 մլն դրամ «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքների փոփոխություններով սահմանված սեպտեմբերի 1-ից նույնականացման քարտերի և կենսաչափական կողմնորոշիչ պարունակող անձնագրերի հայտերի մուտքագրման ժամանակ ՀՀ քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ վերցնելու համակարգչային սերվեր և ծրագրային փաթեթ ձեռք բերելու նպատակով:

Ծրագրային նոր լուծումները ներդրվելու են հնարավոր սեղմ ժամկետում՝ մինչև օգոստոսի 20-ը: Սրանով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը համաձայն, կառավարությունն սկսում է իրականացնել ընտրական նոր օրենսգրքից բխող իր պարտավորությունները:

2015-ի նոյեմբերին Ազգային ժողովում 74 կողմ, դեմ՝ 13, ձեռնպահ 18 ձայնով ընդունվեց Ընտրական օրենսգրքում և Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որոք թույլատրվել է սահմանադրական հանրաքվեին մասնակցել նաև նույնականացման քարտերով:

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:Մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաև նույնականացման քարտ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---