«Գահերի խաղը»` «Էմմի-2016»-ի 23 անվանակարգում

«Գահերի խաղը»` «Էմմի-2016»-ի 23 անվանակարգում

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Լոս Անջելեսում հրապարակվեցին «էմմի» 68-րդ հեռուստատեսային մրցանակի անվանակարգերում ներկայացված գործերը:

Երրորդ տարին անընդմեջ անվանակարգերի քանակով առաջատարը «Գահերի խաղը» սերիալն է. սերիալը հավակնում է մրցանակի 23 անվանակարգում: Անվանակարգերի քանակով երկրորդը «Ժողովուրդն ընդդեմ Օ Ջեյ Սիմփսոնի. Հանցագործությունների ամերիկյան պատմություն» (22 անվանակարգ) քրեական խրոնիկայի առաջին եթերաշրջանն է: Երրորդ տեղում է «Ֆարգոն» 18 անվանակարգով, որին հաջորդում է «Փոխնախագահը» և «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում», գրում է «Աֆիշա- Daily»-ին:

«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում մրցում է 7 հեռուստաշոու. «Դաունթոն աբբայություն», «Ամերիկացիներ», «Միստեր Ռոբոտ», «Թղթե տնակը», «Գահերի խաղը», «Ավելի լավ է Սոուլին զանգեք», «Հայրենիք»: «Լավագույն կատակերգություն» անվանակարգում կպայքարեն «Սիլիկոնյան հովիտը», «Փոխնախագահը», «Սևուկը», «Անպիտան վարպետը», «Ակնհայտը» և «Անկոտրում Քիմմի Շմիդտը»:

Իսկ մինի սերիալների ժյուրին 5 անվանակարգ է ընտրել. «Հանցագործությունների ամերիկյան պատմություն», «Արմատներ», «Գիշերային ադմինիստրատոր», «Հանցագործություն ամերիկյան ձևով», «Ֆարգո»:

«Էմմի»-ի մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Դրանից մի քանի օր առաջ սեպտեմբերի 10-11-ին հայտնի կդառնան հաղթողները տեխնիկական անվանակարգերում: «Էմմի»-2016-ի հաղորդավարը կլինի շոումեն Ջիմմի Քիմելը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---