ԵԱՀԿ համանախագահները Թուրքիայում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

ԵԱՀԿ համանախագահները Թուրքիայում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 15-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 18-ին կժամանեն Թուրքիա, որտեղ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Մենք ակնկալում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Թուրքիա հուլիսի 18-ին, որտեղ քննարկելու ենք ղարաբաղյան կարգավորումը: Հանդիպմանը մենք կներկայացնենք թուրքական կողմի տեսակետը այդ հարցում և կծանոթանանք ղարաբաղյան կարգավորման շուրջ գործընթացներին»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ընթերցեք նաև. Դավիթ Բաբայան. Չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---