Իրանին չի բավարարում Կասպից ծովի 13%-անոց հատվածը

Իրանին չի բավարարում Կասպից ծովի 13%-անոց հատվածը

PanARMENIAN.Net - Իրանին չի բավարարում Կասպից ծովի 13%-անոց հատվածը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը, հայտնում է Haqqin.az-ը Fars News-ի վրա հղումով:

Նա չի մանրամասնել, թե Կասպից ծովի որ հատվածը բավարար կլինի Իրանի համար, սակայն, նշել է, որ 13 տոկոսը բավարար չէ: Ըստ նրա, «Կասպից ծովի տարանջատումը պետք է հիմնված լինի հավասարության սկզբունքի» վրա: Ռահիմպուրը հայտարարել է, որ Իրանը չի պնդում 20%-ի վրա, սակայն, ուզում է, որ աշխատանքային խումբն ուսումնասիրի Կասպից ծովի կարգավիճակի իրավական ասպեկտները և Թեհրանը կարողանա «ընդհանուր հայտարարի գալ մյուս հարևանների հետ»:

«Ելնելով ընդհանուր բանաձևերից ու ծովային օրենքներից`Իրանի մասնաբաժինը 13 տոկոս է կազմում, սակայն Թեհրանը չի միացել ՄԱԿ 1982թ. Կոնվենցիային ծովային իրավունքի մասին և գտնում է, որ Կասպից ծովը լիճ է, որը բաժանման իր սեփական պայմաններն ունի»,-ասել է փոխնախարարը:

Ըստ նրա, Կասպից ծովի բաժանումն ըստ ափեզրի ուրվագծի չի բխում Իրանի շահերից:

Ռահիմպուրը հավելել է, որ մերձկասպյան երկրները հանդիպում կամ հանդիպումներ կունենան Թեհրանում օգոստոսի վերջում աշխատանքային խմբերի մակարդակով: Իսկ մոտ մեկ ամիս անց ևս մեկ խորհրդակցություն տեղի կունենա Աշխաբադում:

«Դրանից հետո 2 ամիս անց մերձկասպյան երկրները կբանակցեն նախարարների մակարդակով, իսկ նախագահները կհանդիպեն 2017»,-ասել է Ռահիմպուրը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Կասպից ծովի տարանջատումը մինչ օրս մնում է չկարգավորված տարաձայնությունների առարկա, կապված ռեսուրսների՝ նավթի ու գազի, ինչպես նաև կենսաբանական ռեսուրսների հետ: Երկար ժամանակ բանակցություններ էին ընթանում մերձկասպյան պետություների միջև միջնագծով Կասպից ծովը կիսելու մասին: Իրանը պնդում էր, որ Կասպից ծովը պետք է բաժանվի մեկ հինգերորդ մասով բոլոր հինգ պետությունների միջև: Քանի որ Կասպից ծովը ներքին մայրցամաքային կազմավորում է, նրա հանդեպ չեն կարող կիրառվել միջազգային ծովային իրավունքի նորմերը: Ելնելով դրանից, Կասպից ծովի վերաբերյալ անիրավաչափ է կիրառել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «տարածքային ծով», «բացառիկ տնտեսական գոտի», «մայրցամաքային շելֆ» և այլն:

Այժմ գործող իրավական ռեժիմը հաստատվել է 1921 և 1940 թթ. խորհրդա-իրանական պայմանագրերով: Դրանք նախատեսում են ազատ նավարկություն ծովի ողջ տարածքով, ազատ ձկնորսություն բացառությամբ 10 մղոն կազմող ազգային ձկնորսական գոտիների և ոչ տարածաշրջանային պետությունների նավերի համար գործող արգելքը: Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին բանակցություններն այժմ շարունակվում են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---