Ծաղիկներ և մոմեր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև

Ծաղիկներ և մոմեր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև հուլիսի 15-ի առավոտվանից ՀՀ քաղաքացիները ծաղիկներ են դնում, մոմեր վառում:

Այդկերպ նրանք հարգում են Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակն ու ցավակցություն հայտնում:

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:

Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:

Նիսում ահաբեկչության հետևանքով մեկ ՀՀ քաղաքացի է զոհվել: Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---