ՀՀ ԶՈւ հրամանատարական հավաքները մեկնարկել են

ՀՀ ԶՈւ հրամանատարական հավաքները մեկնարկել են

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի 2016-ի ուսումնական պատրաստության պլանի համաձայն` հուլիսի 12-ից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում մեկնարկել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքներ:

Հավաքների նպատակն է առավել կատարելագործել հրամանատարական կազմի մասնագիտական ունակություններն ու բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը: Հավաքների մասակիցների հետ անցկացվում են հրամանատարական պատրաստության գործնական, ցուցադրական և մեթոդական պարապմունքներ, ստուգողական հրաձգություն, խմբային վարժանքներ, սպորտ-մասսայական ու մշակութաժամանցային միջոցառումներ:

Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ստուգարքներ և լավագույն արդյունքներ ցուցաբերած սպաները կխրախուսվեն զորամիավորման հրամանատարության կողմից:

ԼՂՀ ՊԲ գումարտակների և դիվիզիոնի հրամանատարների և նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, հունիսի 28-ից հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում անցկացվել են հրամանատարական հավաքներ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---