Վթար հեծանվային ԵԱ-ում. Հայ մարզիկը սալջարդներով 5-րդ տեղն է գրավել

Վթար հեծանվային ԵԱ-ում. Հայ մարզիկը սալջարդներով 5-րդ տեղն է գրավել

PanARMENIAN.Net - Իտալիայի Մոնտեկիարի քաղաքի հեծանվահրապարակում ընթանում է հեծանվային մարզաձեւերի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են 3 հայ հեծանվորդ:

Մրցաշարի առաջին օրը երիտասարդների «Սկրետչ» մրցաձեւում մեր հեծանվորդներից Պավել Ստեփանյանը երկար ժամանակ եղել է առաջատարների վեցնյակում, սակայն եզրագծից մի քանի շրջան առաջ առաջատարներին է բախվել 1 շրջանով հետ մնացած թուրք հեծանվորդը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել մեծ վթար. Բելառուսի մասնակիցը անգամ դուրս է թռչել հեծանվահրապարակից:

Մրցումները դադարեցվել են, իսկ վնասվածքներ ստացած 8 հեծանվորդ՝ այդ թվում Պավել Ստեփանյանը, անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Հետազոտության արդյունքում Ստեփանյանի մարմնի տարբեր հատվածներում սալջարդներ են նկատվել, մյուս մասնակիցները ստացել են կոտրվածքներ:

Հիվանդանոց տեղափոխվելուց առաջ Ստեպանյանը շարունակել էր մրցումները վթարից հետո եւ 25 կմ անհատական միավորներով մրցավազքում զբաղեցրել 5-րդ տեղը:

«Բոլորը՝ մասնակիցները, կազմակերպիչները, հանդիսականները զարմացած էին, թե ինչպես նման վնասվածքներով Պավելը կարողացավ շարունակել մրցումները եւ անգամ զբաղեցնել 5-րդ տեղը: Բոլորը կանգնած ծափահարում էին մեր մարզիկին» - ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Պավել Ստեփանյանի եղբայրը՝ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն դարձած (2015) ՀՀ առաջին հեծանվորդն է: Այդ մրցմանը հաջող են հանդես եկել նաև Մհեր Մկրտչյանն ու Պավել Ստեփանյանը: Նրանք հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ:

Պավել Ստեփանյանըը 2016-ի Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---