Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը16 հուլիսի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված իրավիճակը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է կազմակերպության համազեկուցող Մարգարետ Սոդերֆելդը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի միջադեպերի հետաքննության մեխանիզմները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կայունության հասնելու համար: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել այդ տարածաշրջանում կայնության հասնելու համար` հավելեով, որ այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը «շատ բան կարող է անել»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |