Հայաստանը՝ Եվրոպայի համալսարանական խաղերի շախմատի չեմպիոն

Հայաստանը՝ Եվրոպայի համալսարանական խաղերի  շախմատի չեմպիոն

PanARMENIAN.Net - Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ավարտվեցին Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերը, որի շրջանակներում անց էր կացվում նաև շախմատի մրցաշար, որն ընթանում էր արագ շախմատի կանոններով։

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը։

Թիմային հաշվարկում Հայաստանը վաստակեց 14,5 միավոր և 2 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականից, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան։

Բացի թիմային հաշվարկից, հաշվի էին առնվում նաև անհատական արդյունքները, որում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հովհաննես Գաբուզյանը, ով 9-ը հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց ոսկե մեդալ, իսկ արծաթե մեդալը բաժին հասավ 6,5 միավոր վաստակած Զավեն Անդրիասյանին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---