Երևանի զբոսաշրջային ընկերություններն այցելել են Արցախ

Երևանի զբոսաշրջային ընկերություններն այցելել են   Արցախ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ համատեղ կազմակերպվել է երևանյան զբոսաշրջային ընկերությունների ճանաչողական այցը ԼՂՀ։

Այցի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում-քննարկում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը կարևորել է Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունն ու ընդգծել, որ զբոսաշրջության խթանման ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում նկատվում է դրական շարժ։

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը համոզմունք է հայտնել, որ Արցախում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կլինեն շարունակական։ Հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանն էլ ներկայացրել է ԼՂՀ այցելության զբոսաշրջային նոր փաթեթների մի շարք տարբերակներ, որոնք հնարավորին կնպաստեն զբոսաշրջության ակտիվացմանը:

Ճանաչողական այցի ընթացքում Արցախում գտնվող երևանյան զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները կայցելեն նաև Շուշի, Տիգրանակերտ, թանգարաններ, ինչպես նաև պատմամշակութային և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ վայրեր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---